Կառավարության նախաձեռնությամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի:
ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվելու է 5 օրինագիծ՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխությունների, «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի, «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը: