Ուրբաթ օրը՝ մայիսի 13-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին է այցելել Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանտր Ռուտաքովը։
«Ավելի քան ժամ տևած հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների առանցքը բնականաբար դարձան Ուկրաինայի պատերազն ու Հայաստանը։ Յիշեալ հարցերի գծով Նորին Ս. Օծութիւնը ներկայացրել է իր պատկերացումները ու մտահոգությունները։
Հանդիպման ավարտին, Վեհափառ Հայրապետին ներկայութեան, կարճ հանդիպում ունեցավ դեսպանի եւ Հայ Յեղափոխական Դաշնակցության Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի ու հայկական երեսփոխանական բլոկի ներկայացուցիչ երեսփոխան Յակոբ Բագրատունիի միջեւ»,- ասված է հաղորդագրության մեջ։