ԱԺ մի շարք ընդդիմադիր պատգամավորներ բարձրացել են ԱԳՆ-ի շենք։ Նրանք պահանջում են, որ ԱԳՆ փոխնախարար Մնացական Սաֆարյանը կրկնի «Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում» արտահայտությունը։ Սակայն նա հրաժարվեց դա անել։
Նշենք, որ առավոտից «Դիմադրություն» շարժումը փակել է ԱԳՆ-ի շենքի մուտքերը։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումն արդեն մի քանի շաբաթ է, ինչ 08։00-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Եղանակային պայմաններից ելնելով՝ երեկ հանրահավաք չի եղել։
Հիշեցնենք, որ Երևանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են ընթանում, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։