Ըննդիմությունը եթե գործընկերային լինի, կստանա գործընկերային պատասխաններ, եթե ընդդիմությունն ինչ-որ պահանջներ է ներկայացնում, դուրս գալիս բարոյականության, քաղաքակրթության սահմաններից, իշխանությունն իր բարձրությունից պետք է պատասխանի։ Պատասխանելով Armenia Today-ի դիտարկմանը՝ ընդդիմությունը հավաստիացումներ է ուզում իշխանություններից, որ Արցախը երբեք չի լինելու կազմում, և հարցին՝ ինչո՞ւ պաշտոնապես այդ մասին չի հայտարարվում, ճեպազրույցի ժամանակ ասել է կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Եթե ընդդիմությունը նույնկերպ գործի, «իգնորի» կենթարկվի։ Մի հատ նայեք, թե այդ ընդդիմությունն ինչպես է իրեն պահում՝ ներխուժելով ԱԳՆ-ի շենք, ինչպես է խոսում այն մարդկանց հետ, ովքեր բանակցում են Արցախի խնդրի համար»,- հավելեց նա։
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին՝ նա նշեց․ «1998-2008 թվականներին կամերաների առաջ կարող էր ասել՝ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, թեպետ չեմ հիշում, որ այդպիսի բան ասած լինի, բայց, համենայն դեպս, նման կեցվածքով կարող էր գնալ Մեղրիի փոխանակման՝ ՀՀ ինքնիշխան, սուվերեն տարածքի փոխանակման տարբերակներ քննարկել»։
Մանրամասները՝ տեսանյութում։