Նիստին քննարկվել է շուրջ 14 հարց, որոնք նաև վերաբերում էին Հայաստանին։ Այս մասին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
«Որևէ դիտողություն, բողոք չի եղել Ղազախստանում ՀԱՊԿ կոնտինգենտի տեղակայման և առաքելության իրականացման հետ կապված։ Նրանք ոստիկանական ֆունկցիա չեն իրականացրել, պահպանել են պետական կարևոր նշանակության օբյեկտները»,- նշեց պատգամավորը։
Արսենյանը չհստակեցրեց, թե Հայաստանում նման իրավիճակ ստեղծվելու դեպքում ՀԱՊԿ-ը նման կոնտինգենտ կուղարկի՞, թե՞ ոչ։