Ներհայաստանյան իրադարձություններ
1․ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները,
2․ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Վլադիմիր Կարապետյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից,
3․ ԵԱՀԿ գործող նախագահը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարևոր տեղ կզբաղեցնի ԵԱՀԿ օրակարգում,
4․ Նախագահ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ,
5․ Դալմա Գարդեն մոլում ցնցումներ են զգացվել։
Տարածաշրջանային իրադարձություններ
1․ Թեհրանում ուկրաինական ուղևորատար օդանավ է վթարի ենթարկվել․ իրականակ կողմը նշել է, որ «սխալմամբ» է խոցել ուկրաինական օդանավը,
2․ Ստանիսլավ Զասն անցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների կատարմանը,
3․ Աբխազիայում մայրաքաղաքում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, ակցիայի մասնակիցները պահանջում են նախագահական նոր ընտրություններ անցկացում, հայտնի է ընտրությունների անցկացման օրը,
4․ Թեհրանում բողոքի ակցիա է տեղի ունեցել․ ակցիայի մասնակիցները պահանջում են երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժարականը,
5. Ստամբուլում տեղի է ունեցել Պոլսի Հայոց պատրիարք Սահակ Երկրորդի գահակալության արարողությունը։
Միջազգային իրադարձություններ
1․ Իրանի խորհրդարանը Պենտագոնը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն,
2․ Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իրաքում տեղակայված ամերիկյան բազաների ուղղությամբ,
3․ Թուրքիայում տեղի է ունեցել «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողությունը,
4․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընունել է Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակող օրինագիծը,
5․ Իրաքը ծրագրում է գնել ռուսական C-400 համալիրներ։