ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Արարատի մարզ շարունակվում է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի էջում տեղեկացրել է, որ Արարատի մարզ այցի շրջանակում ծանոթացել է Բերդիկ-Այգեստան ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Արարատի մարզպետը։
Վարչապետի առաջին կանգառը մարզում Դեղձուտ համայնքում էր, որտեղ ծանոթացել է մոդուլային դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին, բնակիչների հետ զրուցել գյուղատնտեսական խնդիրների ու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մասին:
Հիշեցնենք, որ վարչապետի մուտքը փորձել են փակել քաղաքացիները՝ նշելով, որ նա իրավունք չունի համայնքներ գնալու: Այդ քաղաքացիներից շատերին ոստիկանները բերման են ենթարկել։