Ֆրանսիայում Ադրբեջանի մշակութային կենտրոնը հունիսի 16-ին կազմակերպել է Լեռնային Ղարաբաղի և, մասնավորապես, Շուշիի մասին քարոզչական ֆիլմի ցուցադրությունը:
Ֆրանսիայում հայկական երիտասարդական «Նոր սերունդ» կազմակերպության անդամները հավաքվել են մշակութային կենտրոնի շենքի մոտ, որպեսզի դատապարտեն Ֆրանսիայում ադրբեջանական քարոզչության տարածումը, հաղորդում է «Антитопор» Telegram – ալիքը:
Այս միջոցառումը կազմակերպած ադրբեջանական մշակութային կենտրոնի անդամների հետ երկխոսության ժամանակ մի կին, ով, ըստ ամենայնի, աշխատում է այդ կենտրոնում, ասել է. «Մենք ճիշտ ենք արել, շատ ճիշտ է։ Ձեզ բավարար չէ միայն սպանել»։
Հայ ակտիվիստուհին խնդրել է նրան կրկնել այդ խոսքերը, սակայն կինը թաքնվել է շենքում։
Մանրամասն՝ տեսանյութում։