2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը որոշում է կայացրել դիմել խորհրդարան՝ առաջարկելով ևս կես տարով երկարաձգել հանձնաժողովի գործունեությունը։ Այս մասին դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ դրանք չեն տեղավորվում ժամկետներում ՝ հաշվի առնելով նյութերի հսկայական ծավալները և այն մարդկանց մեծ թիվը, որոնց դեռ պետք է կանչել հանձնաժողով: