Փակ գաղտնի քվեարկությամբ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվեց Աննա Վարդապետյանը։ Նրա օգտին քվեարկեց 70 պատգամավոր, դեմ քվեարկող չի եղել։
Վարդապետյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիրը»-ը։ Նա պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 15-ին։
Հիշեցնենք, որ ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը՝ բոյկոտելով ԱԺ նիստերը։