Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կողմ է Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ միջկուսակցական երկխոսության զարգացմանը։
Նախօրեին Մինսկում ելույթ ունենալով «Եդինայա Ռոսիա» կուսակցության Գլխավոր խորհրդի միջազգային համագործակցության և հայրենակիցների աջակցության հանձնաժողովի նիստում նախարարն ասել է, որ «ադրբեջանցի և հայ ընկերների հետ միջկուսակցական երկխոսության զարգացումն օբյեկտիվորեն կնպաստի երկկողմ համագործակցության կառուցմանն ու Անդրկովկասում խաղաղության ամրապնդմանը»։
Նա նաև կողմ է արտահայտվել ամենամոտ դաշնակիցների և համախոհների հետ համագործակցության հետագա ընդլայնմանը ինչպես Միութենական պետության, այնպես էլ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում։