Չեմ կարող իրավական գնահատական տալ, թե ինչ ընթացակարգով կբողոքարկեն ԱԺ որոշումը։ Այս մասին ԱԺ-ում պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ինչ ընթացակարգով կանցնի ընդդիմությունը, եթե դիմի ՍԴ, պատասխանեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Նա ասաց, որ չի կարող պատասխանել ընդդիմության փոխարեն։
Armenia Today-ի մյուս հարցին, թե ինչպես կարձագանքի ընդդիմության այն հայտարարությանը, թե Սաղաթելյանին ու Հակոբյանին պաշտոնանկ անելը կեղծ օրակարգ է ընդամենը՝ Բերձորից քաղաքացիների ուշադրությունը շեղելու համար, Վարդանյանը չպատասխանեց։ Նա ասաց, որ ոչ մի կերպ չի մեկնաբանի այդ հայտարարությունը։
Նա նաև նշեց, որ չի պատրասխանի հարցին, թե որ խնդիրն է օրակարգային․ ընդդիմադիր պատգամավորներին պաշտոնազրկելը, թե՞ Բերձորի հանձնումը։
Մանրամասները՝ տեսանյութում։