Բայդենը Սենատի քննարկմանն է ուղարկել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Քրիստինա Քվիեն թեկնածությունը։
Այժմ Սենատի պրոֆիլային հանձնաժողովը պետք է նշանակի լսումների անցկացման ամսաթիվը, որտեղ Քվիենը պետք է պատասխանի օրենսդիրների հարցերին: Դրանից որոշ ժամանակ անց Վերին պալատում քվեարկության կդրվի Երևանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում նրա թեկնածության հաստատման հարցը:
Մինչև ընթացիկ տարվա կեսերը Քվինն Ուկրաինայում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատարն էր: Նախկինում նա տարբեր ժամանակներում աշխատել է Բանգկոկի, Լոնդոնի, Մոսկվայի, Բրյուսելի ԱՄՆ դեսպանություններում։
Հիշեցնենք, որ 2019 թվականից Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն էր Լին Թրեյսին։ Այս տարի լրանում է Լին Թրեյսիի պաշտոնավարման ժամկետը։