Ազգային ժողովում լրագրողների հարցերին ի պատասխան Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ասաց, որ չի կարող լինել մի այնպիսի սահմանային միջադեպ, որի մասին ՊՆ-ը կլռի։ Սակայն հարցին, թե ադրբեջանցիները կրկին կրակել են․ արդո՞ք այսպես են գնում խաղաղության հաստատման, Սարգսյանը չպատասխանեց։
Բոլոր դեպքերում հորդորեց օգտվել միայն պաշտոնական լրահոսից, բացի այդ, հիշեցրեց, որ ինքը լրագրողների հարցերին միշտ պատրաստակամ պատասխանել է։
Փոխնախարարը խուսափեց պատասխանել հարցին, թե երբ են ՀՀ սուվերեն տարածքներից դուրս մղելու ադրբեջանական զորքերը։