Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո հանդիպել են ԶԼՄ ներկայացուցիչներին և ներկայացրել նիստի ընթացքում քննարկված հարցերն ու բանակցությունների արդյունքները:
Ըստ Վարչապետի ` քննարկումն անցել է կառուցողական հունով և հաջողվել է հասնել համաձայնության գրեթե բոլոր օրակարգային հարցերի շուրջ։
Քննարկվել են մասնավորապես ինտեգրացիոն տարածքի կառուցման գործում հիմնական ձեռբերումները, ծագած խնդիրների պատճառները, ինչպես նաև ԵԱՏՄ ակտերի կատարման ընթացքը։
Օրակարգում է եղել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում ոգելից խմիչքների շուկայի կարգավորման նախագծի նախապատրաստման ընթացքը։
Քննարկման ընթացքում նշվել է նաև Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ կատարվող գործարքների առանձնահատկությունների մասին պայմանագիրը, որը հանում է Միության ոսկերչական իրերի ներքին շուկայում առկա սահմանափակումները։
Հատուկ կարևորվել է Սերբիայի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու մասին պայմանագ րի ստորագրումը , որը դիտվում է որպես համագործակցության աշխարհագրության ընդլայնմանն ուղղված կարևորագույն քայլ ։
Այսօրվա նիստը նշանավորվեց նաև նրանով, որ ուժի մեջ մտավ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը։