Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցությանը, ինչպես նաև ԵԱՏՄ օրակարգին վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների մի շարք հարցերի օպերատիվ արձագանքելու համար:
Քննարկվել են նաև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ օգոստոսին Ղրղզստանում կայանալիք նիստի օրակարգին վերաբերվող հարցեր:
ՌԴ վարչապետի մամուլի ծառայությունն իր հերթին հայտնում է, որ կողմերն անդրադարձել են ռուս-հայկական առևտրատնտեսական համագործակցությանը, այդ թվում՝ արդյունաբերական և տրանսպորտային ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև համատեղ խոշոր նախագծերի իրականացմանը։