• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
14 Օգոստոս 2022 01:51
  • 405.91
  • 417.56
  • 6.66
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Խորհրդակցություն՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ

Քաղաքականություն,
21 Հուլիս 2022 17:14
ShareShareShare
Наш Telegram
Նիկոլ Փաշինյանը ոռոգման ջրի խնդրի շուրջ խորհրդակցություն է անցկացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Գնումների համակարգի զարգացման հայեցակարգի նախագիծը: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Վարչապետը նշել է, որ գնումների ոլորտի զարգացման հարցը կառավարության շարունակական քննարկումների կարևորագույն թեմաներից մեկն է, որն ունի շատ նրբություններ, բարդություններ և կարևորություն: «Խոսքը վերաբերում է պետական գնումներին, այսինքն՝ ըստ էության, պետական բյուջեի միջոցով իրականացվող ծրագրերին, որն ունի երկու կոմպոնենտ: Մեկը՝ ֆինանսների ծախսման և ծրագրերի իրականացման արդյունավետությունն է, և մենք այդտեղ հաճախ ենք խնդիրներ ունենում: Դրանց մի խումբը կապված է նրա հետ, որ շատ դեպքերում ամենաէժան գին առաջարկող ընկերությունը միշտ չէ, որ առաջարկում է ոչ միայն ամենաորակով, այլև ընդհանրապես՝ որակով ծառայություն:

Երկրորդը՝ շատ դեպքերում խնդիրներ ենք ունենում ոչ թե գնի և որակի, այլ կատարվածի ժամանակի և արագության հետ: Մյուս դեպքերում՝ շատ հաճախ խնդիր ենք ունենում, որ ստիպված ենք լինում մեկ անձից գնում իրականացնել: Այսօր էլ կառավարության նիստում այդպիսի դեպք ունեցանք: Իհարկե, սա օբյեկտիվ, ֆորսմաժորային իրավիճակների հետ է կապված լինում, բայց նաև ուղիղ գնումների դեպքում միշտ վստահ չենք լինում, թե ինչքանով արդյունավետ գին տվեցինք այդ ծառայության համար:

Մյուս կողմից՝ մեր գնումների համակարգը, ընդհարապես՝ մեր պետական համակարգը ժամանակի, այսպես ասած, ֆինանսական գնահատման ոչ մի մեխանիզմ չունի: Նույն գնումների ընթացակարգը շատ դեպքերում երկար է ձգվում այն պատճառով, որ պարտվողը դատի է տալիս հաղթողին, պրոցեսը երկար ժամանակ է տևում, հետո՝ հաղթողն է դատի տալիս պարտվողին, հետո երկուսով են դատի տալիս կառավարությանը: Այս ամենը նորմալ է, մենք դեմ չենք, որ դատական և օրենսդրական շրջանակներում պարզաբանումներ տեղի ունենան: Հետո՝ այդ ծրագրերը կամ չեն իրականացվում, կամ իրականացվում են նախատեսվածից մեկ կամ երկու տարի ուշ:

Մենք մեթոդ չունենք հաշվելու, թե ուշ իրականացման հետևանքով պետությունը որքան գումար կորցրեց: Հնարավոր է՝ ենթադրենք 3 մլն դրամի շուրջ 4 տարի դատական վեճ ունենանք, բայց ոչ ոք չի հաշվում այդ ընթացքում պետությունը շահե՞ց, թե՝ չշահեց: Հնարավոր է, որ մի քանի միլիարդ դրամ կորցրեցինք: Ընդ որում, այսպիսի դեպքերում նաև բարոյական վնասի խնդիր կա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը հիշեցրել է՝ եղել է դեպք, որ գյուղական բնակավայրերից մեկում դպրոցի շենքի կառուցման շինարարությունը դատական գործընթացների պատճառով տարի ու կես ձգձգվել է և հայտնի չէ, թե այն երբ կավարտվի: «Այդ ընթացքում երեխաները դպրոց չգնացին և այլն: Դրա վնասը որևէ մեկը հաշվե՞լ է, թե՝ չի հաշվել: Բայց մյուս կողմից էլ, իհարկե, հակառակը կա, որ այնուամենայնիվ, գնի ճշգրտման ամենաարդյունավետ մեխանիզմը զուտ տրամաբանորեն մրցութային կարգն է: Հիշում եք, թե այս ընթացքում ինչքան փոփոխություններ ենք արել գնումների համակարգում: Պետք է անկեղծ ասել, որ փնտրտուքների մեջ ենք, և ոսկե միջինը գտնել այս պահի դրությամբ մեզ չի հաջողվել:

Հույս ունենանք, որ Ֆինանսների նախարարությունը գտել է այդ ոսկե միջինը և մեզ այսօր կառաջարկի: Մենք պետք է անհոգնել շարունակենք այս թեմայի քննարկումը մինչև, այնուամենայնիվ, արդյունավետության հասնենք: Բայց ամենամեծ խնդիրը հետևյալն է՝ հիշենք, որ իրականում ամեն ինչ կարողանում ենք գնանշել, ամեն ինչ՝ բացարձակապես, բացի ամենաթանկարժեք բանից, իսկ ամենաթանկ բանը ժամանակն է: Մինչ այս պահը գոնե ես չեմ հանդիպել, որ ունենանք ժամանակը գնանշելու մեթոդաբանություն: Իսկ ժամանակն ինչո՞ւ է ամենաթանկը, քանի որ թերևս այն քիչ բաներից է կամ միակ բանը, որ այլևս հետ չես բերի: Այսինքն՝ այն կամ արդյունավետ օգտագործվեց, կամ չօգտագործվեց, կամ էլ հակառակ նպատակով օգտագործվեց»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև անդրադարձ է կատարվել գնումների համակարգում առկա հիմնական խնդիրներին, գնումների էլեկտրոնային համակարգի ոչ արդիական վիճակին, գնումների գործընթացի պլանավորմանը, ընթացակարգերին: Նշվել է, որ ներկայումս ընթացքի մեջ են գնումների նոր համակարգի մշակման աշխատանքները: Ռազմավարության նախագծով նախատեսվում է գնման ընթացակարգերի թվայնացում, գործիքակազմերի արդիականացում, գնումների մասնագետների վերապատրաստում, կարողությունների զարգացում և պայմանագրերի կառավարման գործընթացի բարելավում:

Նախագծի հիմնական նպատակն է՝ թիրախային կերպով շարունակական բարելավել գնումների համակարգը, իրականացնել գնումների մասնակիցների ռեյտինգավորում, բարելավել նաև մեկ անձից գնումների իրականացման համակարգը՝ պատասխանատվության հակակշռված ճկունության աճի ապահովմամբ:

Նախագծի շուրջ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել հարցադրումներով, դիտարկումներով և առաջարկություններով:

Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է գնումների ոլորտի հետևողական բարելավման անհրաժեշտությունը և հանձնարարել՝ հաշվի առնելով քննարկման արդյունքները, նախագիծը լրամշակել:

Tags: ԽորհրդակցությունՆիկոլ Փաշնան

Առնչվող Նորություններ

Մամուլի տեսություն․ ՔՊ-ում ընդդիմությունից վրեժխնդիր կլինեն, իսկ դատախազությունում ճամպրուկային տրամադրություններ են

Մամուլի տեսություն. Մարդիկ խուսափում են Սյունիք մեկնելուց, ՔՊ կադրային բանկը սնա՞նկ է

13 Օգոստոս 2022 09:54

«Հրապարակ» օրաթերթը գրում է.«Ես բոլորին հրավիրում եմ Սյունիք, այստեղ անվտանգ է։ Այստեղ ամեն բան շատ ավելի լավ է, քան Հայաստանի...

Թուրքիան Հայաստանի հետ երկխոսության քայլերը սերտորեն համակարգում է Ադրբեջանի հետ․ Չավուշօղլու

Թուրքիան Հայաստանի հետ երկխոսության քայլերը սերտորեն համակարգում է Ադրբեջանի հետ․ Չավուշօղլու

12 Օգոստոս 2022 11:24

Թուրքիան Հայաստանի հետ երկխոսության քայլերը սերտորեն համակարգում է Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի արտգործնախարար...

Մամուլի տեսություն․ ՔՊ-ում ընդդիմությունից վրեժխնդիր կլինեն, իսկ դատախազությունում ճամպրուկային տրամադրություններ են

Մամուլի տեսություն. Վոյաժների սեզոնը բացվում է, «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Արցախ

12 Օգոստոս 2022 10:15

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մինչ հայրենի երեսփոխանները վայելում են իրենց վաստակած հանգիստը, նրանց աշնանային շրջագայությունների գրաֆիկը՝ գործուղումների տեսքով մեծ արագությամբ...

Իրանը գլխավոր հյուպատոս է նշանակել Կապանում

Իրանը գլխավոր հյուպատոս է նշանակել Կապանում

11 Օգոստոս 2022 20:21

Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Աբեդին Վարամինը: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ-ում Իրանի...

Հայրենիքին ծառայելն առաքելություն է, պարտք, բայց ոչ երբեք պատիժ․ Թագուհի Թովմասյան

Փաշինյանից պահանջել եմ պարզաբանել՝ համայնքների հանձնումը ի՞նչ փաստաթղթով է իրականացվում. Թովմասյան

11 Օգոստոս 2022 17:00

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայրենազրկման հոմանիշ է դարձել մեզ համար. կտոր-կտոր կորցնում ենք մեր հայրենիքը: Այս մասին Facebook-յան իր էջում գրել...

Դատապարտում ենք Ադրբեջանի ԶՈւ-երի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ-ի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա. ՀՀ ԱԳՆ

11 Օգոստոս 2022 14:52

ՀՀ ԱԳՆ-ն չի հաստատում թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2022 թվականի...

Ավելին
  • Լուրեր
Հայաստանն Ադրբեջանի հետ մասնակցում է АрМИ-2022 ռազմամարզական միջոցառմանը

Հայաստանն Ադրբեջանի հետ մասնակցում է АрМИ-2022 ռազմամարզական միջոցառմանը

13 Օգոստոս 2022 22:35
Բռնցքամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանի հավաքականի անդամներից վերջինը ևս հաղթանակով ավարտեց

Բռնցքամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանի հավաքականի անդամներից վերջինը ևս հաղթանակով ավարտեց

13 Օգոստոս 2022 22:19
YouTube-ը դադարեցնում է գովազդը Ռուսաստանում

YouTube-ը շուտով նոր գործառույթ կունենա՝ Channel Store

13 Օգոստոս 2022 22:13
Բռնցքամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանի հավաքականը օրվա երկրորդ հաղթանակը տոնեց

Բռնցքամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանի հավաքականը օրվա երկրորդ հաղթանակը տոնեց

13 Օգոստոս 2022 21:13
Թուրքիայի զինված ուժերն առաջին կին գեներալն ունի

Թուրքիայի զինված ուժերն առաջին կին գեներալն ունի

13 Օգոստոս 2022 21:01
Թուրքիան  սպառազինության և էներգառեսուրսների ոլորտում ամրապնդում է իր դիրքերը. Էրդողան

Թուրքիան սպառազինության և էներգառեսուրսների ոլորտում ամրապնդում է իր դիրքերը. Էրդողան

13 Օգոստոս 2022 20:53
Բռնցքամարտի պատանեկան ԵԱ. Տիգրան Հովսեփյանը հաղթանակով մեկնարկեց

Բռնցքամարտի պատանեկան ԵԱ. Տիգրան Հովսեփյանը հաղթանակով մեկնարկեց

13 Օգոստոս 2022 20:41
Քիսինջերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի և Չինաստանի դեմ «պատերազմի եզրին է»

Քիսինջերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի և Չինաստանի դեմ «պատերազմի եզրին է»

13 Օգոստոս 2022 20:31
Բերձորից և Աղավնոյից անձնական գույքը տարհանելու համար պետությունը մեկ ընտանիքի հաշվով տրամադրում է 250 հազար դրամ

Բերձորից և Աղավնոյից անձնական գույքը տարհանելու համար պետությունը մեկ ընտանիքի հաշվով տրամադրում է 250 հազար դրամ

13 Օգոստոս 2022 19:21
Ոստիկանությունը ինքնագնացների օգտագործումը կանոնակարգող նախագիծ է ներկայացրել

Ոստիկանությունը ինքնագնացների օգտագործումը կանոնակարգող նախագիծ է ներկայացրել

13 Օգոստոս 2022 18:33
Քանոնահար Մարիաննա Գևորգյանը միանգամից երկու հաղթական դափնի է բերել Հայաստանին

Քանոնահար Մարիաննա Գևորգյանը միանգամից երկու հաղթական դափնի է բերել Հայաստանին

13 Օգոստոս 2022 18:00
Բերձորից և Քաշաթաղի մյուս համայնքներից տարհանվում են հուշարձանները

Բերձորից, Աղավնոյից, Սուսից մշակութային կոթողների տարհանումը կավարտվի հաջորդ շաբաթ. ԱՀ ԿԳՄՍՆ տեղակալ

13 Օգոստոս 2022 17:33
Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց. Արայիկ Հարությունյան

Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց. Արայիկ Հարությունյան

13 Օգոստոս 2022 17:01

ԵՄ-ն ներկայացրել է իրանական միջուկային գործարքի վերաբերյալ համաձայնագրի վերջնական տարբերակը

13 Օգոստոս 2022 16:10
Թուրքիան Պենտագոնից պահանջում է F-16 կործանիչների հարցը ներկայացնել ԱՄՆ Կոնգրեսին

Թուրքիան Պենտագոնից պահանջում է F-16 կործանիչների հարցը ներկայացնել ԱՄՆ Կոնգրեսին

13 Օգոստոս 2022 15:24
ՊԲ ստորաբաժանումները չեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը․ ԱՀ ՊՆ

ՊԲ ստորաբաժանումները չեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը․ ԱՀ ՊՆ

13 Օգոստոս 2022 14:56
Բայդենն ու Էրդողանը կարող են հանդիպել սեպտեմբերին

Բայդենն ու Էրդողանը կարող են հանդիպել սեպտեմբերին

13 Օգոստոս 2022 14:47
Իսպանիայում երաժշտական փառատոնի ժամանակ բեմահարթակը փլուզվել է․ կան տուժածներ և զոհ

Իսպանիայում երաժշտական փառատոնի ժամանակ բեմահարթակը փլուզվել է․ կան տուժածներ և զոհ

13 Օգոստոս 2022 14:32
Ադրբեջանը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում. ՀՀ ՊՆ

Ադրբեջանը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում. ՀՀ ՊՆ

13 Օգոստոս 2022 14:19
Սպերցյանը Чемпионат-ի կողմից ստացել է մրցանակ՝ որպես երկրպագուների վարկածով Ռուսաստանի լավագույն երիտասարդ խաղացող

Սպերցյանը Чемпионат-ի կողմից ստացել է մրցանակ՝ որպես երկրպագուների վարկածով Ռուսաստանի լավագույն երիտասարդ խաղացող

13 Օգոստոս 2022 13:55
Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ֆինանսական քաղաքականությամբ զբաղվելու է վանաձորցի Արկադի Խաչատրյանը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ֆինանսական քաղաքականությամբ զբաղվելու է վանաձորցի Արկադի Խաչատրյանը

13 Օգոստոս 2022 13:41
Նա փոխել է շատերի կյանքը․ Ալեքսիս Օհանյանը գովեստի խոսքեր է շռայլել կնոջ՝ Սերենա Ուիլյամսի հասցեին

Նա փոխել է շատերի կյանքը․ Ալեքսիս Օհանյանը գովեստի խոսքեր է շռայլել կնոջ՝ Սերենա Ուիլյամսի հասցեին

13 Օգոստոս 2022 13:21
«Արմենիա» ավիաընկերությունը պարզաբանում է չվերթների հետ կապված խնդիրները

Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Բաքվում

13 Օգոստոս 2022 12:59
Արդեն հասանելի է ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումը. ՊԵԿ

ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման հնարավորությունն ակտիվացնելու համար դիմած հարկ վճարողները զերծ կմնան որևէ վարչարարությունից. ՊԵԿ

13 Օգոստոս 2022 12:45
Երևանում 17-ամյա որդին սպանել է մորը

Երևանում 17-ամյա որդին սպանել է մորը

13 Օգոստոս 2022 12:32

Արցախի համար Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է․ Բաբայանը պատասխանել է Ալիևին

13 Օգոստոս 2022 12:20
Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

13 Օգոստոս 2022 12:07
Մսի և հացի արտադրության ծավալները կրճատվել են

Մսի և հացի արտադրության ծավալները կրճատվել են

13 Օգոստոս 2022 11:28
Արթուր Ջանիբեկյանը հիմնադրել է նոր, միջազգային վենչուրային ընկերություն

Արթուր Ջանիբեկյանը հիմնադրել է նոր, միջազգային վենչուրային ընկերություն

13 Օգոստոս 2022 11:13
Փոխարժեքները Հայաստանում. հայկական դրամն սկսել է ամրապնդվել

Փոխարժեքները Հայաստանում. հայկական դրամն սկսել է ամրապնդվել

13 Օգոստոս 2022 11:01
Վնասներ քամու հետևանքով մի շարք վարչական շրջաններում

Վնասներ քամու հետևանքով մի շարք վարչական շրջաններում

13 Օգոստոս 2022 10:54
Մահացել է Սեյրան Սարոյանը

Մահացել է Սեյրան Սարոյանը

13 Օգոստոս 2022 10:24
Մամուլի տեսություն․ ՔՊ-ում ընդդիմությունից վրեժխնդիր կլինեն, իսկ դատախազությունում ճամպրուկային տրամադրություններ են

Մամուլի տեսություն. Մարդիկ խուսափում են Սյունիք մեկնելուց, ՔՊ կադրային բանկը սնա՞նկ է

13 Օգոստոս 2022 09:54
Վահագն Խաչատուրյանը  շնորհավորել է Փաշինյանի ծննդյան տարեդարձը

Ժամը 11:00-ից մինչև 17:00 ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից

13 Օգոստոս 2022 09:34
Հայաստանն Ադրբեջանի հետ մասնակցում է АрМИ-2022 ռազմամարզական միջոցառմանը
Աշխարհում

Հայաստանն Ադրբեջանի հետ մասնակցում է АрМИ-2022 ռազմամարզական միջոցառմանը

13 Օգոստոս 2022 22:35

Ղազախստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Բանակային միջազգային խաղերի (АрМИ-2022) մրցույթների բացման հանդիսավոր արարողությունը: Խաղերին կմասնակցեն 26 թիմեր: Այս մասին  ТАСС-ի...

Կարդալ
Բռնցքամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանի հավաքականի անդամներից վերջինը ևս հաղթանակով ավարտեց
Սպորտ

Բռնցքամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանի հավաքականի անդամներից վերջինը ևս հաղթանակով ավարտեց

13 Օգոստոս 2022 22:19

Էրզրումում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ  Ալեն Ստեփանյանը ևս հաղթանակ տարավ։«Ալեն Ստեփանյանը ապահովում է օրվա 100 տոկոսանոց...

Կարդալ
Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2022 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ