ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Չեխիայում Հայաստանի դեսպանությունում մասնակցել է հայ-չեխական հարաբերություններին նվիրված հանդիպմանը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։
Չեխական կողմից ներկա են գտնվել Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկը, Պատգամավորների պալատի Անվտանգության կոմիտեի նախագահ Պավել Ժաչեկը, Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Պավել Ֆիշերը, Սենատի ԵՄ հարաբերությունների կոմիտեի նախագահ Դավիդ Սմոլյակը և ԱԳ փոխնախարար Յարոսլավ Կյուրֆյուրստը։