Արգելվել է Նիդերլանդների Հայ Դատի ատենապետ, կուսակցական ակտիվ գործիչ Մասիս Աբրահամյանի մուտքը հայրենիք։ Այս մասին ասված է ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կետրոնական կոմիտեի հայտարարության մեջ։
«Արդեն հստակ է, որ պատրաստված է, այսպես կոչված, ոչ ցանկալի մարդկանց ցուցակ: Եվ, ինչպես մեր նախորդ հայտարարություններում ընդգծել էինք, երկիրը դեպի անդունդ տանող փաշինյանական դավադիր վարչախմբի գործիքի վերածված ԱԱԾ-ն տերը չէ իր կոչումին և հավասարապես պատասխանատու է ազգադավ այս որոշումներին։
Իրավական և հնարավոր բոլոր միջոցներով պիտի պայքարենք հայրենազրկության այս քստմնելի արշավի դեմ: Ողորմելի են նման փոքրոգի որոշման տերերը, մանավանդ, երբ կմտածեն այս միջոցով ճնշել ու լռեցնել ի խնդիր համազգային մեր Դատի, ի խնդիր Հայաստանի և Արցախի ամբողջականության ու բարօրության համար պայքարող նվիրյալ գործիչներին:
Մեր պայքարը առավել պիտի սաստկանա, մինչև ազգային ու իրավական պետության վերականգնումը, որի նախապայմանն է իշխանության հայտնված ապազգային ու հայրենադավ բռնատիրական կլանի հեռացումը»,- նշված է հայտարարությունում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՅԴ-ն հայտնել էր, որ Նիդերլանդների ՀՅԴ երիտասարդականի անդամ Սյունե Աբրահամյանի՝ Հայաստան մուտքն արգելվել է։
Բայց սրանք բոլորը չեն․ շաբաթներ առաջ դարձյալ աղմկահարույց դեպք եղավ, երբ հայ պաշտոնյաները թույլ չէին տվել ֆրանսահայ համայնքի ղեկավար Մուրադ Փափազյանին, որն իր կյանքը նվիրել է Հայ դատի պաշտպանությանը։