ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ են հղել Սինգապուրի Հանրապետության նախագահ Հալիմա Յակոբին:
Իր շնորհավորական ուղերձում նախագահը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով կնպաստեն Հայաստանի և Սինգապուրի համագործակցության ընդլայնմանը՝ օրակարգում ընդգրկելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներ:
Փաշինյանն ուղերձում մեծապես կարևորել է երկու երկրների միջև փոխգործակցային հարաբերությունների առավել խորացումն ու ամրապնդումը։
«Գոհունակությամբ եմ հիշում 2019 թվականին մեր փոխադարձ այցերը, որոնք Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցությունը բարձրացրեցին նոր մակարդակի»,- նշել է Փաշինյանը։
Նա վերահաստատել է Սինգապուրի հետ երկկողմ և բազմակողմ ոլորտներում առկա փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը՝ համաձայն երկկողմ պայմանավորվածությունների։