ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կմասնակցի Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի 83-րդ նիստին: Այս մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մհեր Գրիգորյանը Թուրքմենսատանում կլինի սեպտեմբերի 12-14-ը:
ՀՀ պատվիրակության կազմում կլինեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ արտաքին գործերի ԱՊՀ երկրների և կառույցների հետ համագործակցության վարչության պետ Դավիթ Վիրաբյանը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանը: