Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել Twitter-ի իր էջում գրել է, որ նախապատրաստվում է Բրյուսելում վաղը կայանալիք Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:
ԵԽ ղեկավարը տեղեկացրել է, որ այսօր հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում կկայանա Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները հանդիպել են երեք անգամ: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 23-ին Բրյուսելում: Նրանք հանդիպումներ են ունեցել նաև 2021 թվականի դեկտեմբերի 14-ին և այս տարվա ապրիլի 6-ին։