Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին այսօր երկրի խորհրդարանի բացման նիստի ժամանակ հայտարարել է, որ Իրանը միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ չի գնա երկկողմ բանակցությունների:
«Մենք բազմիցս ասել ենք մեկ անգամ ևս կրկնում ենք, որ ԱՄՆ-ի հետ չենք գնա երկխոսության: Եթե ԱՄՆ-ն հանի բոլոր պատժամիջոցները, նրանք կարող են միանալ բանակցությունների նախորդ ձևաչափին՝ «5+1»-ին»,- ասել է Ռոուհանին:
ԻԻՀ նախագահը նշել է, որ միջուկային ծրագրի մի քանի անդամների կողմից եղել են այդպիսի առաջարկներ, այնուամենայնիվ դրանք մերժվել են Իրանի կողմից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԻԻՀ արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը չի գնա ԱՄՆ-ի հետ երկխոսության, քանի դեռ իրենց Վաշինգտոնի կողմից պատերազմ ու տնտեսական ճնշում է պարտադրվում: