ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը չունի տեղեկություն այն մասին, թե երբ է ստորագրվելու հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը: Այս մասին Armenia Today-ին հայտնեց վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը:
Մեր հարցին, թե արդյո՞ք խաղաղության պայմանագիրը նախատեսվում է ստորագրել մինչ այս տարվա վերջ, Խաչատրյանը պատասխանեց, որ այդ մասին տեղեկություն չունի: Հարցին, թե առհասարակ ստորագրման ժամկետների մասին որևէ հստակեցում կա, Խաչատրյանը նույնպես պարզաբանեց, որ տվյալների չի տիրապետում:
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, ըստ ԶԼՄ հրապարակումների, պետք է ստորագրվի մինչև 2022 թվականի վերջ, որի մասին իբրև թե հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպման ժամանակ։
Նշվում է նաև, որ հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բրյուսելյան հանդիպման արդյունքների մասին է եղել: