Ֆրանսիան ողջունում է 2022 թվականի օգոստոսի 31-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած բրյուսելյան հանդիպմանը հաջորդած հինգ հայ գերիների ազատ արձակումը Ադրբեջանի կողմից: Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
«Մարդասիրական այս արարքը ևս մեկ քայլ է դեպի բոլոր գերիներին ազատ արձակելու նպատակը:
Ֆրանսիան կշարունակի աջակցել երկու երկրների միջև մարդասիրական խնդիրների լուծմանն ու տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին» ,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ի երեկոյան, հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանին է փոխանցվել 5 հայ գերի: Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր տեղեկության մասին, թեև բոլոր անչվող գերատեսչություններից հաստատող պատասխան չէր ստացել: