Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուելի Մաուրերին Շվեյցարիայի Ազգային տոնի կապակցությամբ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայ-շվեյցարական բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ և հավելել է, որ Հայաստնաը շահագրգռված է առավել խորացնելու հայ-շվեյցարական փոխշահավետ համագործակցությունը։
ՀՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի նոր լիցք հաղորդել ընդհանուր արժեքների և երկու ժողովուրդների բարեկա-մա¬կան կապերի վրա հիմնված հայ-շվեյցարական փոխգործակցությանը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։
«Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»,- ասված է ՀՀ վարչապետի ուղերձում։