Սեպտեմբերի 20-25-ը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը կլինի Հայաստանի Հանրապետությունում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է հյուրերի ընդունելության արարողակարգի մասին որոշում:
Ավելի վաղ հայտբնել էինք, որ այս շաբաթ ՀՀ է ժամանելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Նշել էինք, որ ՀԱՊԿ-ում ձեռնամուխ են եղել երեքշաբթի կայացած Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք վերաբերում են կազմակերպության առաքելության ուղղմանը Հայաստան՝ գնահատելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում ստեղծված իրավիճակը և կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների կողմից հանգամանալից զեկույց պատրաստելու համար:
Առաքելության առաջատար խումբը՝ կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, այստեղ էր ժամանել սեպտեմբերի 15-ին: