Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին Ադրբեջանի առաջին փոխնախագահի օգնական Էլչին Ամիրբեկովի հետ հանդիպմանը հայտարարել է Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հարթակ դառնալու Թեհրանի պատրաստակամության մասին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները, Կովկասում տիրող իրավիճակը և տարածաշրջանին առնչվող հարցերի շուրջ Իրանի սկզբունքային դիրքորոշումը։ Մուսավին վերահաստատել է Իրանի դիրքորոշումը միջազգայնորեն ճանաչված սահմանների անփոփոխության վերաբերյալ։
«Տարածաշրջանում Իրանի կենսական և երկարաժամկետ շահերին չհամապատասխանող աշխարհաքաղաքական փոփոխություններ չպետք է լինեն»,- ասել է դեսպանը։