Ընդհանուր 34 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատված նորոգման համար 3 միլիարդ դրամ կհատկացվի։ Համապատասխան որոշում կայացվեց կառավարության սեպտեմբերի 29-ի նիստում։
Ինչպես հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, մի հատվածը Տաթև-Աղվանի հայտնի ճանապարհի երեք կտորներից մեկն է, որտեղ երրորդ շերտի անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի ծառայի նաև բեռնատարների համար։ Աշխատանքները կավարտվեն հոկտեմբերին։
Մյուս ճանապարհը նույն հատվածի Վերին Խոտանան գյուղի շրջանցիկ ճանապարհի կառուցումն է, որտեղ 2-րդ փուլն է, նոր մրցույթ է հայտարարվել։ Երրորդը Քաջարանից Մեղրի տանող ճանապարհահատվածի 8 կմ-անոց հատվածն է, որտեղ հիմնանորոգման աշխատանքներ են։
Իսկ չորրորդը տավուշի Քոլագարի ճամբար կոչվող հատվածն է։
Ամբողջական գումարը 3 միլիարդ 61 միլիոն դրամի հատկացում է, որից 45 միլիոնը տեխնիկական հսկողության համար է, մնացածը՝ շինարարության։