ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ ի դեմս նախագահ Բոբ Մենենդեսի, դատապարտել է հայերի նկատմամբ ադրբեջանցի զինվորականների կողմից իրագործված մահապատիժն ու հավանական ռազմական հանցագործությունները: Այս մասին ասված է Կոմիտեի Twitter-յան էջում։
«Մենք պետք է արդարության հասնենք Ադրբեջանի կողմից վերջերս Հայաստանի վրա կատարված յուրաքանչյուր հանցագործության համար», – ասված է հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի 2-ին Telegram-ի մի շարք ալիքներում և սոցցանցերում հրապարակվել է ադրբեջանցի զինվորականների կողմից գերի ընկած հայ զինծառայողների խմբի գնդակահարության տեսագրությունը: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հաղորդել է, որ գերիների գնդակահարությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ: «Թաթոյան» հիմնադրամն իր հերթին հայտարարել է, որ հայ ռազմագերիների սպանությունը կատարվել է ադրբեջանական «Կոմանդո» նոր ջոկատի զինծառայողների կողմից: