Ես հասկացա, որ մարդիկ կան՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ են մեղադրում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վարդան Օսկանյանի հայտարարություններին։
«Ես ուզում եմ արձանագրել, թե արդյոք ՀՀ որևէ իշխանություն Ղարաբաղը ճանաչե՞լ է Ադրբեջանի կազմում և ո՞ր իշխանությունն է ճանաչել։ Այո՛, Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղը Ադրեջանի կազմում ճանաչել են, և դա իրականացվել է Վարդան Օսկանյանի հեղինակության ժամանակ, քանի որ երբ Մադրիդյան սկզբունքները ընդունել է բանակցային հիմք, այդ ժամանակ ճանաչել է»,- ասաց նա և նշեց, որ այդ մասին ասել է, որից հետո հակադարձում չի եղել։
«Հիմա պետք չէ հիստերիկ հայտարարություններ անել։ Ավելին ասեմ, Վարդան Օսկանյանն է եղել, որ հրապարակային Հայաստանի Հանրապետությանը ճանաչել է օկուպանտ և ՀՀ-ն իր և իր ղեկավարի այդ գործողությունները չի կարողացել հաղթահարել մինչ օրս, և պետք է խոստովանենք, որ այդ հայտարարությունները հնարավոր է, որ մենք երբևէ չկարողանանք հաղթահարել, մենք հիմա փորձում ենք կառավարել այդ հայտարարության հետևանքները»,- ասաց նա և նշեց, որ այդ ժամանակ ոչ թե Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանն է ճանաչել, այլ ՀՀ-ն։
«Թող լացակումած կամ խրոխտ ելույթներ չունենան, և դա տեղի է ունեցել 2007–2008 թվականներին և եղել է իշխանության փոխանցման կոմբիցիանայի մասը։ Սերժ Սարգսյանը և Էդվարդ Նալբանդյանն էլ են ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս՝ Լեռնային Ղարաբաղին դուրս թողնելով բանակցային գործընթացից և 99 թվականի նոյեմբերին վավերացնելով ԵԱՀԿ անվտանգության Ստամբուլյան խարտիան»,- ասաց նա։
Նա նշեց, որ այդ ամենը հետ շրջելու համար անկեղծ պայքարել են և չեն հաջողել և ժամանակն է խոստովանել, որ երևի չեն էլ հաջողելու։
«Իմ հասցեին հնչող ամենամեծ քննադատությունը այն է, որ ես ասել եմ, որ Արցախը Հայաստան է և վերջ և սա ամենաարդրացված քննադատությունն է համարվում: Այն, որ նախորդ իշխանության ներկայացուցիչները ամենամեծ քննադատությունը ուղղում են դրան, նշանակում է, որ նրանք խոստովանում են, որ իմ իշխանությունը ստանձնելու և այդ հայտարարությունը անելու պահին մենք արդեն գործ ենք ունեցել անկախության հռչակագրի բովանդակության չեղարկման հետ նախորդ բոլոր բանակցողների կողմից։ Հիմա մեր ընտրությունը հետևյալն է, այս իրողությունների հաշվի առնմամբ գործե՞լ, թե ոչ, թող պատասխանեն այս հարցերին»,- ասաց նա և նշեց, որ իրենց ուղղված բոլոր քննադատությունների հասցեատերերը նախկիններն են։
Նա նշեց, որ հայտարարված օրակարգի իրագործելու պատասխանատվությունը ստանձնում է և ակնկալում է խորհրդանական մեծամասնության և ժողովրդի աջակցությունը։
«Չգիտեմ, թե իմ այս հայտարարությունը ով ոնց կնենգափոխի և հետո քանի հոգի զբոսանքի դուրս կգա, ես էլի այստեղից ասում եմ, որ այդ պատասխանատվությունը ստանձնելու եմ, ես գնում եմ այդ ճանապարհով, ես գնալու եմ այդ ճանապարհով»,- ասաց նա և նշեց, որ տեսնում է ճանապարհ գնալու: