Պարզվել է, որ Հայաստանն այևս որևէ բան չի որոշում և կարող է միայն հլու կատարել այլ տեղերում կայացված որոշուները։ Մենք չենք հնազանդվել այդ որոշումներին։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վեցերորդ համաժողովին՝ անդրադառնալով Արցախի հարցին։
«ՀՀ իշխանություններն իրենց ողջ գործունեության ընթացքում մի գիծ են տարել՝ Ադրբեջանին շարունակաբար հույս տալ, որ առանց պատերազմի կկարողանան հասնել ինչին ուզում են»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ իրենց գործունեությունն ուղղված է եղել Արցախի՝ բանակցողի կարգավիճակի վերականգմանը, բայց պարզվեց, որ այս բոլոր պատմությունները դուրս են այլևս ՀՀ վերահսկողությունից, քանի որ ՀՀ-ն շուրջ 30 տարվա բանակցությունների արդյունքում կորցրել է ամբողջ վերահսկողությունը ԼՂ խնդրի վերաբերյալ։
«Պարզվեց, որ Հայաստանն այևս որևէ բան չի որոշում և միակ բանը, որ կարող է որոշել, դա հլու կատարել այլ տեղերում կայացված որոշուները։ Եթե մենք սխալ ենք արել, այդ սխալը հետևյալի մեջ է, որ մենք չենք հնազանդվել այդ որոշումներին, բայց այդպես վարվել ենք ոչ միայն ԼՂ համատեքստում, այլ որովհետև հասկացել ենք, որ սրանով կկորցնենք ինքնիշխանությունը և պետականությունը, որ իրականում գուցե Ղարաբաղի հարցն ամբողջ պատմությունը չէ»,–ասաց նա և նշեց, որ որևէ պարագայում ինքնիշխանությունը, սուվերենությունը, անկախություն չեն զիջի, և իրենց կուսակցությունը տեր է կանգնելու դրան։
Նիկոլ Փաշինյանը ասաց, որ նոր տեսության անհրաժեշտության կարիք է տեսնում։ Նա նկատեց, որ բոլորի աչքի առաջ նախկին աշխարհակարգը փլուզվում է, և չպետք է ՀՀ-ն մնա այդ փլատակների ներքո և պետք է նոր տեսությամբ պետություն կառուցել