Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և պաշտոնատար այլ անձինք կմեկնեն Սոչի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշումից։
Հոկտեմբերի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։
Սոչիում նախ տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այնուհետև նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։
Նշենք, որ հոկտեմբերի 29-ին կայացած ՔՊ համագումարին վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ պատաստ է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության «ռուսական» առաջարկը։