Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Հայտնի է, որ Թեհրանում տեղի է ունենալու ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը նոյեմբերի 1-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հրավերով կայցելի Թեհրան: Հանդիպմանը սպասվում է երկու երկրների իշխանությունների միջև համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում:
Հայաստանի վարչապետին պաշտոնապես կդիմավորի երկրի նախագահը Սաադ-Աբադ պատմամշակութային համալիրում, իսկ երկու երկրների ղեկավարների բանակցություններից հետո տեղի կունենա բարձրաստիճան անձանց համատեղ հանդիպում:
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիյանը հայտարարել էր, որ Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը և կարևորել Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք: https://armeniatoday.news/hy/region/545351/
© 2022 Armenia Today