Արցախի հանրահավաքն ուղղված էր մայր հայրենիքին՝ կանգնել իր կողքին։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Այստեղ գտնվողները եկել են ասելու, որ այդ կոչն անպատասխան չի մնալու։ Այստեղ հավաքնվածներն Արցախի կողքին են»,-նշեց Մամիջայանը՝ հավելելով, որ աշխարհը պետք է լսի Արցախում և Ֆրանսիայի հարապարակում հավաքածների կոչը, որ պատրաստ չեն զիջելու Արցախի ինքնորոշման իրավունքը։
Անդրադառնալով գլխավոր բանակցողին փոխարինելուն, Մամիջանյանը հայտարարեց. «Բանակցողի փոփոխությունը կտա այն, որ մեր երկիրը կրակը չի ընկնի դրա բանավոր խոստումների ու բանավոր հրամանների ձեռքը։ Մենք կկարողանանք նոր բանակցային գործընթաց սկսել»,-նշեց Մամիջանյանը։
Հիշեցնենք, որ կիրակի օրն Արցախում քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ ու Արցախի Հանրապետության գործող եւ նախկին 2 նախագահների` Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի մասնակցությամբ տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք: Այն ուղեկցվեց Արցախի խորհրդարանի հայտարարությամբ, որով կոչ էին անում ՀՀ իշխանություններին՝ չստորագրել որեւէ փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս։ Ստեփանակերտի հրապարակում հավաքվածներն ադրբեջանական մի ապատեղեկատվություն էլ հերքեցին: Ադրբեջանը հայտարարում է, որ Արցախը հայաթափվել է` հազիվ 50 հազար մարդ է ապրում: Մինչդեռ հանրահավաքին ֆիզիկապես մասնակցել է մոտ 60-65 հազար մարդ, ինչը վկայում է այն մասին, որ Արցախում այսօր իրոք ապրում է մոտ 120 հազար մարդ: