Իսրայելի ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի և Արևմտյան Բալկանյան երկրների վարչության ղեկավար Սիմոնա Հելպերինը և Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի տնօրեն Միխալ Հերշկովիցը նոյեմբերի 8-ին այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան՝ ՀՀ-ում Իսրայելի դեսպան Յոել Լիոնիի և Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շախմուրադյանի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում են թանգարանի մամուլի ծառայությունից։
«Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման հակիրճ պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
ՀՑԹԻ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանը Իսրայելից ժամանած հյուրերին ծանոթացրեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը փաստող վավերագրերին, մշտական և ժամանակավոր ցուցադրություններին»,-նշվում է հաղորդագրության մեջ։