ՌԴ նախագահի հետ երեկ ունեցած բանակցությունների ընթացքում հայկական կողմը որոշակի ազդակներ է ստացել Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու վերականգնման լուրջ հնարավորության մասին։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա մանրամասնեց, որ հայկական կողմը «ֆինանսական խնդիրներ» չի ունենա այս հարցով։
Փաշինյանը դրական գնահատեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ բանակցությունները և նոյեմբերի 23-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովը։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի նախագիծը և Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումների նախագիծը։ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ փաստաթղթերը վերջնական տեսքի չեն, և Երևանը ՀԱՊԿ-ից ակնկալում է Ադրբեջանի ագրեսիայի փաստի հստակ հայտարարություն։