Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարար։ Համապատասխան հրամանը ստորագրել է ՀՀ նախագահ Վահանգն Խաչատուրյանը։
Հիշեցնենք, որ Մինասյանը արդարադատության փոխնախարար էր։ Նրան երեկ վարչապետն ազատել էր այդ պաշտոնից։ Նա նաև նախարարի ԺՊ էր այն պահից, երբ նախարար Կարեն Անդրեասյանն ընտրվեց ԲԴԽ նախագահ։