Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Այս մասին
հայտնում է ՄԻՊ աշխատակազմը։
Ըստ օրենսդրության՝ տվյալ դեպքում պաշտպանի լիազորությունները դադարում են վերջինիս կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում ներկայացվելու դեպքում։
Գրիգորյանը պատշաճ պահի հանրությանը կտեղեկացնի այլ աշխատանքի մասին տեղեկությունը, իսկ մինչ այդ ձեռնպահ կմնա այս թեմայով որևէ մեկնաբանությունից։
Քրիստիննե Գրիգորյանը Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել 2022 թվականի հունվարի 24-ին, իսկ պարտականությունների կատարմանն անցել է փետրվարի 25-ից։