Սիրելի գործընկերներ, կներեք մեր երկու Հանրապետություններին, մեր երկրի շահերին 180 աստիճանով հակասող հայտարարությունների համար, բայց ուզում եմ անկեղծ ասել՝ Ձեզ տեղն է: Հատկապես իշխանական խմբակցություններ, սիրելի եղբայրներ, քույրեր, պատգամավորներ, Ձեզ տեղն է: ԱԺ նիստի ժամանակ իր ելույթում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ իր խոսքն ուղղելով Արցախի Հանրապետության խորհրդարանին:
«Քանի տարի ասում ենք՝ ՀՀ իշխանության ղեկին հայ ժողովորդի շահերը չսպասարկող ուժ է, հույս ունեիք, որ ինչ-որ բան կարող էիք փոխել: Տեսա՞ք՝ նույնիսկ ձեր ահազանգից հետո ավելի ահավոր հայտարարություններ են լինում»,- ասաց Մանուկյանը:
Անդրադառնալով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածությանը, որում ՔՊ-ն առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը, Մանուկյանը նշեց. «Սարգիս Խանդանյանը չի կարող լինել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, քանի որ ինքը և իր կուսակիցներն իրենց հայտարարություններով դեմ են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությանը, որն ընդունվել է 2020-ի հուլիսին»:
Մանրամասները՝ տեսանյութում: