Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է նոր քաղաքական կուսակցություն ստեղծել, որը կլինի «Քաղաքացիական պայմանագրի» հակակշիռը։ Այս մասին գրել է «Փաստ» թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:
«Քաղաքական դաշտում գոյություն ունեցող անջրպետները և ակնհայտ բևեռացումները, ինչպես նաև իր՝ օրավուր ընկնող վարկանիշը նոր քաղաքական միավոր ստեղծելու գաղափար են հղացել։ Ըստ այդմ, իշխանության առանցքային ներկայացուցիչներից մեկը, որն առաջիկայում կհեռանա պաշտոնից, ներկայում թիմ է հավաքում և առաջիկայի համար նախատեսում է լուրջ կազմակերպչական աշխատանքներ իրականացնել՝ նոր կուսակցություն ձևավորելու նպատակով»,- գրել է թերթը։
Թերթի աղբյուրը փոխանցել է նաև, որ թեմայի հետ կապված այդ պաշտոնյան արդեն իսկ մի շարք հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել։