Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը լայնածավալ վարժանքներ կանցկացնի Ադրբեջանի, Հայաստանի և Մոլդովայի հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների մասնակցությամբ, հայտնել են վրացական ու ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Զորավարժությունները կանցկացվեն հունիսի 12-16-ը անտառային հրդեհների թեմայով նախապես մշակված սցենարով, և դրա նպատակն է համակարգել և կապ հաստատել համապատասխան գերատեսչությունների հետ լայնածավալ բնական աղետների ժամանակ»,- ասված է հաորդագրության մեջ։
ՆԳՆ փրկարար ծառայության լրատվականը Armenia Today-ի հարցմանն ի պատասխան ոչ հերքեց, ոչ հաստատեց տեղեկությունը։