Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովը զեկույց է ընդունել՝ կոչ անելով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայտնում է ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչությունը։
«Կրկին կոչ ենք անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման ճանապարհ հարթելու համար», – ասվում է փաստաթղթում։
Եվրախորհրդարանը Անկարային կոչ է արել նաև «կատարել հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր պարտավորությունները»։
Հանձնաժողովը ողջունել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժամանումը՝ հունիսի 3-ին Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։
Զեկույցում առանձնացվում է «հատուկ ներկայացուցիչների ձեռք բերած պայմանավորվածությունների արագ իրականացման, օրինակ՝ երկու երկրների օդային տարածքի և սահմանի բացման մասին» կոչը։