Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լոնգին՝ Սինգապուրի Ազգային տոնի առթիվ, կարևորելով Սինգապուրի հետ փոխգործակցային հարաբերությունների առավել խորացումն ու զարգացումը, տեղեկացնում Է վարչապետի մամուլի ծառայությունը:
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ: Անկախության ձեռքբերումից ի վեր Սինգապուրն օրինակ է ծառայել աշխարհի համար՝ ներդնելով տնտեսական աճի արդյունավետ մոդել, աջակցելով ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը: Հայաստանը կարևորում է Սինգապուրի հետ փոխգործակցային հարաբերությունների առավել խորացումն ու զարգացումը»,- ասված է վարչապետի շնորհավորական ուղերձում:
Վարչապետը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու բարեկամ Սինգապուրի հետ երկկողմ և բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում առկա համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: