ՆԱՏՕ-ի Զարգացման Եվրոպական կոմիտեի նախագահ Գյունտեր Ֆելինգերը Հայաստանին կոչ է արել անդամակցել ՆԱՏՕ-ին:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան կոչ եմ անում անդամակցել ՆԱՏՕ-ին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտպանում է Հայաստանը»,-X-ում (նախկին Twitter) գրել է Ֆելինգերը։
Հայաստանի վարչապետը սեպտեմբերի 3-ին իտալական «La Repubblica»-ին տված հարցազրույցում հայտարարել էր անվտանգության ոլորտում քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու Երևանի փորձերի մասին։ Փաշինյանը անվտանգության ոլորտում Հայաստանի կախվածությունը մեկ կենտրոնից ռազմավարական սխալ էր անվանել։ Փաշինյանը նաև հայտարարել էր, որ «մեր տարածաշրջանում տեսել ենք իրավիճակներ, երբ մի օրում, մի ամսում կամ մի տարում ուղղակի Ռուսաստանի Դաշնությունը թողել և հեռացել է Հարավային Կովկասից»: