Հայ-ռուսական հարաբերություններում արտառոց լարվածություն չկա, ասել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը «Հրապարակ»-ին։ Թերթը Արսենյանին ավելի վաղ ներկայացրել էր որպես ՌԴ-ում ՀՀ դեսպանի թեկնածու։
Արսենյանն անհիմն է անվանել Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման մասին փորձագետների կանխատեսումները։ «Սա նորմալ աշխատանքային գործընթաց է, մենք մի բան ենք ասում, իրենք՝ մեկ այլ բան, մենք ուզում ենք հասնել մեր նպատակներին»,- պարզաբանել է պատգամավորը։
Արսենյանի խոսքով՝ Երևանի հասցեին Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի քննադատությունը պայմանավորված է անձնական դրդապատճառներով, այդ թվում՝ Հայաստանում պերսոնա նոն գրատա ճանաչելով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 3-ին La Repubblica-ին տված հարցազրույցում Հայաստանի անվտանգության կախվածությունը մեկ կենտրոնից «ռազմավարական սխալ» է անվանել։ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է՝ Փաշիյանին մեղադրելով անպատասխանատու լինելու և մեղավորների փնտրելու մեջ։