ՀՀ արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, որի համաձայն կչեղարկվեն օրենքով ներկայումս նախատեսված պատվավոր կոչումները և կգործի մեկ միասնական պատվավոր կոչում, տեղեկանում ենք e-draft-ից:
Այսպիսով՝ առաջարկվում է հանել ՀՀ ժողովրդական արտիստի, ժողովրդական նկարչի, գիտության վաստակավոր գործչի, վաստակավոր ճարտարապետի, վաստակավոր շինարարի, վաստակավոր բժշկի, վաստակավոր իրավաբանի, վաստակավոր արտիստի, վաստակավոր նկարչի, արվեստի վաստակավոր գործչի, մշակույթի վաստակավոր գործչի, վաստակավոր մանկավարժի, վաստակավոր լրագրողի, տնտեսության վաստակավոր աշխատողի, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի, վաստակավոր մարզչի կոչումները և սահմանել միայն ՀՀ վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ պատվավոր կոչումների շնորհումը հաճախ դրական հետեւանքների փոխարեն, բացասական են անդրադառնում առանձին մասնագիտական հանրույթի ներսում առաջացող հարաբերությունների և մասնագիտությունների համարժեք հանրային ընկալման ձեւավորման վրա: