Վաշինգտոնը հաշվի է առնում Հարավային Կովկասի նուրբ աշխարհագրական դիրքն Իրանի և Ռուսաստանի նկատմամբ, բայց այդ երկրների մեջ հուսալի գործընկերներ չի տեսնում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպումը:
Ընդ որում, Միլլերն ընդգծել է, որ Պետդեպարտամենտը ողջունում է հայ-ադրբեջանական հարցի շրջանակներում ցանկացած բարեխիղճ պարտավորություն։
«Հայ-ադրբեջանական հարցի շրջանակներում ողջունում ենք ցանկացած բարեխիղճ պարտավորություն, որը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։ Մենք ողջունում ենք այդ պարտավորությունը, անկախ նրանից, թե որտեղ են ընթանում բանակցությունները կամ ով է դրանք վարում»,- ասել է Միլլերը։
Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակներում կայացել էր Հայաստան և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարոտ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիմումը։
«3+3» ձևաչափով հանդիպման շրջանակներում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում պատերազմն «ավարտվել է», իսկ ՌԴ ԱԳ նախարարը նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը «մեծ հաշվով» լուծվել է։
Հոկտեմբերի 24-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Թեհրանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ ընթանում է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպումը, որին մասնակցում են Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները: «3+3» ձևաչափով տարածաշրջանային պլատֆորմի հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում: