ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով գտնվում է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում: Նախարարը այնտեղ կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 30-րդ նիստին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Twitter) հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ»,- տեղեկացրել է նա։