ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որն ավանդաբար Ամանորից առաջ անցկացնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին։
Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Սանկտ Պետերբուրգում հանդիպումն արդեն մեկնարկել է։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ: Նա այնտեղ մասնակցել էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։
ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի լայն կազմով նիստի իր ելույթում Փաշինյանը նշել էր, որ անդամ պետությունները համաձայնեցնեն ընդհանուր էներգետիկ շուկաների գործունեության մոտեցումները, սկզբունքները և մեխանիզմները հիմնարար որոշումներ կայացնելու հրատապ անհրաժեշտությունը։
Նոյեմբերի 23-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հույս էր հայտնել, որ Փաշինյանը կմասնակցի տարեվերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովներին։ Նոյեմբերի 29-ին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել էր Փաշինյանի հնարավոր մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին և կոչ էր արել կոնկրետ քայլեր ձեռնարկել։